ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս մասին ասել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում:
«Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- հայտարարել է Ֆոմինը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանել է, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ պաշտպանության փոխնախարարը Երևանում հանդիպել է Տոնոյանին ու Մնացականյանին
- Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը համագործակցության դրական օրինակներից է. Մնացականյան
- «Կոմերսանտ». Հարցականի տակ է Հայաստան զենքի մատկարարման վերաբերյալ համաձայնությունը
- ԱԳՆ խոսնակ. Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին