Տիգրան Աբրահամյան. Առաջնագծում իրավիճակը խաղաղ է միայն արտաքուստ
Առաջնագծում տիրող իրավիճակի և ադրբեջանական կողմի սադրանքների հնարավորության, ինչպես նաև Արցախի ներքաղաքական իրադրության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Panorama.am-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն առաջնագծում, ինչ նոր ռիսկեր եք տեսնում:
Տիգրան Աբրահամյան-Առաջնագծում իրավիճակն առաջին հայացքից խաղաղ է թվում, բայց դա միայն արտաքուստ:
Բացի նրանից, որ օդում մի տեսակ լարվածություն կա, առաջնագծում այս «խաղաղությունը» ավելի շատ մտահոգություններ է առաջացնում, քան հանդարտություն:
Այս փուլում կրկին ակտիվ են դիպուկահար խմբերը, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի լարվածության «դոզան» նվազի: Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարությունները կարծես թե չեն դադարում, կա՞ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավորություն: Եթե խոսքը բանակցային պրոցեսին է վերաբերում, ապա ոչ, եթե առաջնագծում իրավիճակի կտրուկ լարմանը՝ այո:
Այն գործոնները, որոնք կարող են կանաչ լույս վառել Ադրբեջանի կտրուկ ակտիվացման համար, ավելի քան բավարար են. առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունների ու ադրբեջանական հանրության զգալի մասի ցանկություններով պայմանավորված:
Panorama.am-Կմանրամասնե՞ք, թե ինչ նոր գործոններ են ավելացել
Տիգրան Աբրահամյան-Այս պահին դեռ ոչ:
Panorama.am-Ինչպիսին է՞ իրավիճակը Արցախի քաղաքական դաշտում, արդյո՞ք Արցախում որոշակի հաճախականությամբ տեղի ունեցող թեկուզև փոքր հավաքները ևս չեն մեծացնում իրավիճակի լարման հավանականությունը:
Տիգրան Աբրահամյան-Եթե այդ պրոցեսները քաղաքական ողջամտության մեջ են, ապա խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ ամեն ինչ խելամտության սահմաններում կմնա, հակառակի մասին չեմ էլ ուզում մտածել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան