ՀՀ մարզերի 10 դպրոցներ կստանան աստղադիտակներ ու կհիմնեն աստղագիտական խմբակներ
Հայկական աստղագիտական ընկերության և Under the Common Sky լեհական հասարակական կազմակերպության ծրագրի միջոցով Հայաստանի 5 մարզերի տասը դպրոցներ կստանան աստղադիտակներ:
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Արագածոտնի, Տավուշի,Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերից ընտրված դպրոցներից ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության ուսուցիչներ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը վերապատրաստում են անցնում Բյուրականի աստղադիտարանում, որպեսզի իրենց դպրոցներումհիմնեն աստղագիտական խմբակ:
Under the Common Sky ՀԿ ղեկավար Էվելինա Գրացկան (Ewelina Gradzka) անցկացնում է դասընթացը, որի շրջանակներում ուսուցիչները սովորում են դիտակը կիրառելու հմտությունները, ուսումնասիրում են գիշերային երկինքը, ծանոթանում «Stellarium» համակարգչային ծրագրին և աստղագիտության տեսական ու գործնական պարապմունքներ անցկացնում:
2018/2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց կկազմակերպի աստղագիտական միջոցառում տեղի համայնքում՝ կիսվելով իրենց գիտելիքներով, տարվա ընթացքում ստացած փորձով: