ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Կարեն Ղազարյանին
Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկած անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորված Կարեն Ղազարյանին:
«Համաձայն հանձնագրի՝ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,-Panorama.am-ին հայտնեց Կոմիտեի ներկայացուցիչ Գոհար Տեր-Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանից լուր չունենալու վերաբերյալ մտահագություն էին հայտնել ՄԻՊ-ն ու ԱԳՆ խոսնակը, ծնողների հետ հանդիպմանը նաև այդ մասին բարձրաձայնեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Կազմակերպության ներկայացուցիչից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ ավելի վաղ չէր հայտարարվում Ղազարյանի հետ հանդիպման մասին:
«Ըստ մեր աշխատաոճի, մենք առաջին հերթին ընտանիքի անդամներին ենք տեղյակ պահում, հետո արդեն հանրայնորեն հայտարարում ենք: Մենք դրա մասին հայտարարում ենք, երբ մեզ դիմում են, հարցնում են»,-ասաց Գ. Տեր Հակոբյանը:
Հստակեցնող հարցին՝ ստացվում է պետական մարմինները չե՞ն դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, մամուլի քարտուղարն արձագանքեց՝ պատկան մարմինների հետ իրենք աշխատում են կոնֆիդենցիալ և չեն կարող մանրամասներ հրապարակել:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյան. Եթե լավ լիներ միջազգային ճնշումը, Կարեն Ղազարյանից արդեն լուր պետք է ունենայինք
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել Կարեն Ղազարյանի հետ. Թաթոյան
- Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին