Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողները ստացել են իրենց մրցանակները
Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողներն այցելել են ընկերության վարչական գրասենյակ, որտեղ ստացել են իրենց մրցանակները։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցույթը և խաղարկությունն անցկացվել են հուլիսի 19-ից 31-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր և դրական մեկնաբանություն, որը կպարունակեր «ռոումինգ» բառը։
15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները մասնակցել են խաղարկությանը, որի արդյունքում Random.org պատահական ընտրանքի կայքի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն, հերթականությամբ ընտրվել են երեք հաղթողները:
Այսպիսով՝ Արթուր Խաչատրյանը շահել է ուղևորություն դեպի Եգիպտոս երկու անձի համար, իսկ Արմինե Հարությունյանը և Քրիստինե Պեպելյանը՝ մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։
«Բի Ին Ռոումինգ» մրցույթի հաղթողներին մրցանակները հանձնել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, այնուհետև նրանց համար կազմակերպվել է շրջայց Beeline-ի նոր գրասենյակում։
«Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր սիրելի բաժանորդներին, հատկապես այսպիսի հաճելի առիթով։ Հուսով եմ՝ այս մրցանակները ձեզ համար առիթ կդառնան ևս մեկ անգամ օգտվելու մեր պարզ, հարմար և մատչելի ռոումինգ ծառայություններից և ճանապարհորդությունների ժամանակ մշտապես կապի մեջ լինելու ձեր հարազատների հետ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մանրամասն տեղեկություններ մրցույթի վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին