102-րդ ռազմաբազայի հրամանատար. Բետոնյա արգելապատնեշների հեռացվել են
«Մենք ևս կողմ ենք մեր աշխատանքները առավել առարկայական դարձնելուն, մենք պետք է կարողանանք այնպես համագործակցել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունն այնպես փոխանակել, որ որևէ ուշացում ու թերացում չլինի»: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարով Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը:
Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցել են նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը:
Մարզպետարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Կարեն Սարուխանյանը նշել է, որ փոխադարձ աշխատանքով պետք է հասնել այն բանի, որ ոչ ազգաբնակչությունը դժգոհելու առիթ ունենա, ոչ էլ ռազմաբազայի գործունեությունը տուժի:
Անդրադառնալով «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման` Շիրակի մարզպետի կողմից նախորդ հանդիպմանը բարձրացված խնդրին, ռազմաբազայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Ես ուրախ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ են, դրա վառ օրինակը Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացումն է: Վստահ եմ, կշարունակենք փոխշահավետ կառուցողական աշխատանք տանել այսուհետ ևս»,-ասել է Կարեն Սարուխանյանը:
Ռազմաբազայի ղեկավարությունը մարզպետին տեղեկացրել են, որ նախօրեին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ. «Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել: Ինչ վերաբերում է ռազմաբազայի գործունեությանը, ապա որպես հրամանատար հավաստիացնում եմ ամեն ինչ անելու ենք թերացումները բացառելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպան. Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է
- Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Փանիկի միջադեպը նախկին իշխանությունների «սարքած գործն» է
- «Փանիկում ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունեցել»
- Չեմ կարծում,Փանիկի միջադեպում քաղաքական ասպեկտ կա. Կարեն Քոչարյան
- Դավիթ Տոնոյանը Փանիկում քննարկել է տեղի ունեցած միջադեպի մանրամասները
- Դավիթ Տոնոյանը կմասնակցի Փանիկում միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին
- Փանիկում տեղի ունեցածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան
- Փանիկի դեպքի առթիվ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին
- Փանիկի գյուղապետը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան