Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
Մոսկվայի Օստանկինոյի դատարանը երկրորդ փորձից բավարարել է քննության միջնորդությունը և ձերբակալել է Ալտուֆևյան մայրուղու բնակարաններից մեկում հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, սպանած երեք քույրերին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրանք կալանքի տակ կմնան մինչև սեպտեմբերի 28-ը։
Երեքին էլ մեղադրանք է ներկայացվել սպանություն անձանց խմբի կողմից, նախնական պայմանավորվածությամբ հոդվածով։
Քույրերը հարցաքննության ժամանակ ասել են, որ իրենց և հոր միջև անձնական ատելություն էր առաջացել, քանի որ վերջինս երկար ժամանակ իրենց ենթարկել է բարոյական տառապանքների։
Այդ վարկածը պետք է մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրվի։ Արդեն հարցաքննվել են մեղադրյալների ազգականները, համադասարանցիները և ծանոթները։
Ուսումնասիրվել է մուտքի տեսախցիկը։ Ստուգվում են քույրերի դիմումները բուժհաստատություններ և իրավապահ մարմիններ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում բնակարանում հայտնաբերված զենքի, սպանության գործիք հանդիսացած դանակի և մուրճի։
Իրավապահ ծառայության աղբյուրն ասել է, որ քննության առաջին փուլերում երեք մեղադրյալները հակասական ցուցմունքներ են տալիս, շփոթվում են դետալներում և տարբեր կերպ են պատմում սպանության մասին։ Հենց դա էլ լուրջ կասկածներ է հարուցում նրանց ազնվության առումով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին