Բուհերի ընդունելության ամենաբարձր ցուցանիշն ապահովել է Կոտայքի մարզը
Այս տարի հանրակրթական դպրոցի շրջանավարտների թիվը եղել է 9600, իսկ բուհերի տեղերը 21000 հազար էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ բուհեր ընդունվել ցանկացողների թիվը 5456 էր: Դիմորդներից ընդունվել է 4616-ը:
Նասիբյանը մանրամասնեց, որ ավելի շատ դիմել են ԵՊՀ՝ 1701 դիմորդ, որոնցից ընդունվել են 1496-ը: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 558 դիմորդից ընդունվել են 476-ը: Երրորդում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, որտեղ դիմել է 517, ընդունվել՝ 418 դիմորդ, իսկ սրան հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական և Մանկավարժական համալսրանները:
«Բացի պետականներից՝ դիմորդները դիմել են նաև երեք ոչ պետական բուհեր: Դիմել են ընդամենը 30 հոգի»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:
Նա հայտնեց, որ կտրված դիմորդները տարիներ շարունակ հնարավորություն են ունենում դիմելու այլ հաստատություններ, օրինակ՝ Ամերիկյան, Ֆրանսիական համալսրաններ կամ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ. «Կտրված և ոչ մի տեղ չդիմած դիմորդների թիվն այս տարի եղել է 156»:
Նասիբյանը նշեց, որ չնայած դիմորդների թվի քիչ լինելուն, եղել են մասնագիտություններ, որտեղ թափուր տեղեր չեն մնացել. «Օրինակ ԵՊՀ-ում բոլոր մասնագիտություններում թափուր տեղեր կան, բացառությամբ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների»: Պոլիտեխնիկում ևս կան ՏՏ ոլորտի մասնագիտություններ, որտեղ թափուր տեղեր չկան: Եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես դիմորդ չեն ունեցել, օրինակ Մանկավարժական համալսարանի՝ «Շախմատ», «Սուրդոմանկավարժություն», Բրյուսովի՝ «Լրագրություն», «Միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունները»:
Անդրադառնալով ըստ մարզերի դիմորդների ընդունելությանը՝ նա տեղեկացրեց, որ Երևանից դիմել է 1964 շրջանավարտ, ընդունվել՝ 1610-ը, այսինքն 82 տոկոսն ընդունվել է: Ամենաբարձր ցուցանիշն ապահովել է Կոտայքի մարզը՝ դիմել են 445, ընդունվել է 408-ը՝ պահպանելով 92 տոկոսը: Նրա խոսքով՝ Երևանի հետ հավասար է միայն Տավուշի մարզը, մնացած բոլորը ցածր են 82 տոկոսից:
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննությունների երկրորդ փուլից 357 դիմորդ է կտրվել
- Միասնական քննությունների հիմնական փուլում 1125 անբավարար գնահատական է եղել
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անբավարար է ստացել 313 դիմորդ
- Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
- ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
- ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնականից անբավարար է ստացել դիմորդների 9 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները