Եվգենի Պետրոսյանն ու կինը ունեցվածքը կկիսեն դատարանում
Խորհրդային արտիստուհի Ելենա Ստեփանենկոն դատարան է դիմել համատեղ ձեռք բերված ունեցվածքը ամուսնու՝ Եվգենի Պետրոսյանի հետ կիսելու հայցով։ «Իզվեստիա»-ն այս մասին տեղեկացել է Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մամուլի ծառայությունից։
«Համատեղ ձեռք բերված գույքը ամուսինների միջև կիսելու գործը դատարանը կքննի օգոստոսի 6-ին»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ Պետրոսյանը գործակալությանը հայտնել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ կնոջ հայցի մասին։
«Դա, հավանաբար, ինչ-որ թյուրիմացություն է»,- ասել է դերասանը։
Պետրոսյանը և Ստեփանենկոն հարաբերություններն օրինականացրել են 1985 թվականին, նա հումորիստի չորրորդ կինն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան