ՌԴ պաշտպանության փոխնախարարը Երևանում հանդիպել է Տոնոյանին ու Մնացականյանին
Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը` «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Նույն օրը գեներալ-գնդապետ Ա. Ֆոմինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում փոխադարձ կարևորվել է երկու երկրների միջև առկա քաղաքական և ռազմական, դաշնակցային հարաբերությունների խորացումը: Քննարկվել են ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությանն առնչվող հարցերին:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է Ալեքսանդր Ֆոմինին արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:
Կողմերը, անդրադառնալով «Միջազգային բանակային խաղերին», քննարկել են երկու պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների` մրցախաղերին մասնակցության ընթացքը և միջանկյալ արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին կմասնակցի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը:
Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան