Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
«Օգոստոսի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր պարտականությունների իրականացմանն ամբողջ ծավալով»,- ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Խաչատուրովի նկատմամբ դատարանն որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է ճանաչել գրավը: ՀՔԾ-ից ավելի վաղ Panorama.am-ին ասել էին, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան