Հին կազմ՝ նոր որոշում
Հայաստանի Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված են 24 հազար 500- ից ավելի հուշարձան։ Տարբեր տարիների մասնագետների կողմից առաջարկվել են ցուցակներում ընդգրկել այլ հուշարձաններ ևս, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը և այլն, աղավաղումներից, խեղաթյուրումներից, նաև ապամոնտաժելուց խուսափելու համար, սակայն այդպես էլ ցուցակներում չեն հայտնվել։ Պատճառներն անհայտ են։
Վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Հրազդան մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը, Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ) ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել կառույցներին՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն։
Panorama.am-ը մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են փորձագիտական հանձնաժողովի անդամները և արդյո՞ք խումբը նոր է ձևավորվել, թե նախկին նախարարի ժամանակ ձևավորված խումբն է։
Նախարարության Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնից պատասխանեցին, որ կառույցները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու հարցը քննարկող փորձագիտական հանձնաժողովի անդամները տարբեր ոլորտների (մշակույթի, գիտության և այլ բնագավառների) մասնագետներ (ճարտարապետ, հնագետ, արվեստաբան, գեղանկարիչ և այլն), պետական կառավարման տարբեր գերատեսչական մարմինների (ՀՀ կառավարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ կառավարությանն առըներ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե) և ստեղծագործական միությունների (ճարտարապետների և նկարիչների միություններ) ներկայացուցիչներ են։ Հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Ա. Ամիրյանի 2017 թ. հունիսի 23-ի N 354-Ա հրամանով:
Հիշեցնենք, որ հենց Արմեն Ամիրյանի՝ նախարար լինելու ժամանակ (2016 թ. հոկտեմբերի 27) օրը ցերեկով պայթեցվել էր Երևանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել էր 1920-ականներին, նախագծումը սկսել էր Ալ. Թամանյանը, ավարտել մեկ այլ ճարտարապետ: Այդ ժամանակ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե շենքը պատմամշակութային արժեք էր իրենից ներկայացնում, նա ասել էր. «Դրա հետ կապված այդքան էլ համամիտ չեմ, շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ, կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում։ ...»:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամներն են.
Ա. Աբրոյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Շաքարյան - Նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Սարգսյան - Նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ
Պ. Ավետիսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - Հայաստանի Հանրապետության ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - Հայաստանի Հանրապետության նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Թարվերդյան - «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հ. Սիմոնյան - «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտ-րոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Կ. Ղաֆադարյան - «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Փիլիպոսյան - «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտ-րային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Մելքոնյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարի հնագիտության բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ս. Սիմոնյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Մանուկյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ (համաձայնու-թյամբ)
Ն. Մարտիրոսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - ԵրՃՇՊՀ դասախոս (համաձայնությամբ)
Տ. Դադայան - ԵրՃՇՊՀ կոնստրուկցիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Ղուլյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)
Մ. Ստեփանյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի խորհրդատու, նկարիչ-վերականգնող (համաձայնությամբ)
Ռ. Հովհաննիսյան - Նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
- Դատախազության աչքի վերևը ԲԱՆ կա
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում