
Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների
«Օգոստոսի 3-ին, 20:00-ի շրջանում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ականատեսների հավաստմամբ, ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստների վրա, ծեծել են վերջիններիս, որի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած 7 հոգու մարմնական վնասվածքները թեթեւ են։ Նրանք հիմա գտնվում են ոստիկանության բաժնում»,- նշված է PINK Armenia ֆեյսբուքյան էջում երեկ տարածված հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կանչից ավելի քան մեկ ժամ անց՝ 21:30-ի սահմաններում։ Փինք Արմենիայի ներկայացուցիչները մեկնել են Գորիս։ Դեպքի վայր են մեկնել նաև ՄԻՊ ներկայացուցիչներ։
«ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ղեկավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը իրականացնելու լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։