ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատության պրոցեսին. փաստաբան
«ՀՔԾ պետի երեկվա վերլուծությունը կոնկրետ քրեական գործի, իմ տեսակետից, միջամտություն էր արդարադատությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ դատական օրենսգրքում ամրագրված նորմ է խախտվում։
«Օրենսդրությամբ ամրագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը։ Մենք կարծում ենք, որ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը անմիջական միջամտություն է արդարադատության պրոցեսին»,- ասաց փաստաբանը։
Փաստաբան Հայկ Ալումյանն ավելացրեց, որ ՀՀ անունից հանդես եկող ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդպես միանշանակ. «ՀՔԾ պետը կարող է ասել՝ մենք համարում ենք այսպես կամ այնպես, բայց ինքը չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնցից կհտևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այդ հանցագործությունը։ Դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտումն է»։
Փաստաբանական թիմի մյուս անդամ Ռուբեն Սահակյանի կարծիքով՝ ՀՔԾ պետի գնահատականները լսում է նաև այն դատավորը, որը Վերաքննիչ դատարանում պետք է քննի բողոքը. «Մարդը կարող է վախենալ։ Այս տեսակետից նույնպես հարիր չէր նրա ելույթը»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի պաշտպանական թիմից Ալումյանը ևս մեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
- ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան