Քոչարյանի պաշտպանական թիմից Ալումյանը ևս մեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ իրենց փաստաբանական թիմին է միացել նաև փաստաբան Հայկ Ալումյանը, ով ևս ներկա էր ասուլիսին։
«Այս պահի դրությամբ արդեն գոյություն ունի վերաքննիչ բողոք կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Որպես թիմի նոր անդամ՝ ինքս երկուշաբթի նույնպես բողոք եմ ներկայացնելու այդ նույն որոշման դեմ։ Մենք հիմա շատ ինտենսիվ աշխատում ենք, քանի որ տվյալներ են հայտնել, որոնք, մեր համոզմամբ չեն համապատասխանում իրականությանը, և մենք մանրակրկիտ վերլուծում ենք նաև իրենց տեսակետներն այս առումով և պատրաստ ենք հերքել այն ամեն ինչը, ինչը դուք վերջին օրերին լսել եք։ Երեկ, կարծում եմ թյուրիմացաբար, ես այդտեղ դիտավորություն չեմ տեսնում, ՀՔԾ պետի կողմից տեղեկատվություն հնչեցվեց, իբրև Վերաքննիչ դատարանը մեր բողոքը քննելու է այսօր, այդպիսի բան չկա։ Առայժմ պաշտոնապես հայտնի չէ, թե ով է քննելու բողոքը, առավել ևս հայտնի չէ, թե երբ է քննվելու»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նա նշեց նաև, որ երկուշաբթի օրը դեռևս բողոքարկման օր է դիտարկվում և մինչև բողոքարկման ժամկետը չլրանա, ավելորդ է խոսել այն մասին, թե բողոքը երբ է քննվելու։
«Որևէ հիմք չկա ասելու, որ բողոքը վարույթ չի ընդունվել, այսինքն հակառակի մասին վկայող որևէ որոշում Վերաքննիչ դատարանը չի կայացրել։ Որպես կանոն Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքներն ընդունում է վարույթ՝ բացառությամբ, եթե ձևական առումով կա ինչ-որ կոպիտ խախտում, որը տվյալ դեպքում գոյություն չունի»,- հավելեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը
- Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի». «Հայոց աշխարհ»
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը
- Դատարանը մերժել է Քոչարյանի փաստաբանների՝ գրավի վերաբերյալ միջնորդությունը
- Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան