Պետրոսյանի փաստաբանը խոսել է հումորիստի և կնոջ ամուսնալուծության մասին
Դերասան, հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը հայտարարել է, որ իր պաշտպանյալն առաջարկել է կնոջը՝ Ելենա Ստեփանենկոյին ունեցվածքը բաժանել հավասար չափով՝ ամուսնալուծության դատական կարգի շրջանակներում։
«Մենք հույսը չենք կորցնում՝ փոխզիջում գտնելու, որպեսզի ամեն ինչ հավասար բաժանենք։ Միևնույն ժամանակ, Եվգենի Վահանովիչը Ստեփանենկոյին առաջարկել է ընտրել, թե ինչ է ուզում պահել իրեն։ Այս ողջ պատմությունը կարելի է ավարտել մեկ օրում՝ հավասարապես բաժանում են հնաոճ իրերը, իսկ բնակարանների համար` խաղաղ համաձայնություն ձեռք բերել »,- «Ռաշա թըդեյ»-ի փոխանցմամբ՝ ասել է փաստաբանը։
Պետրոսյանի փաստաբանն ընդգծել է, որ Ստեփանենկոն ցանկություն է հայտնել ամուսնալուծվելուց հետո ունեցվածքի մեծ մասն իրեն վերցնել:
«Հայցում նա նշել է, որ ցանկանում է վերցնել ողջ հնաոճ և մշակութային արժեք ներկայացնող իրերը, բոլոր նկարներն ու բնակարանների մեծ մասը, և միայն չնչին բաժին թողնել Պետրոսյանին»,- ասել է Ժորինը։
Նա հավելել է, որ դեռևս դատարանը համատեղ սեփականության պաշտոնական գնահատականը չի տվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան