Գեորգի Ավետիսյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում
Երևանում փողոցային առևտրի ծավալների մեծացման պայմաններում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել։
«Տեսչական մարմնի գործառույթը չէ փողոցային առևտուրն արգելելը։ Մենք միշտ ասել ենք, որ պետք է օգտագործել սանիտարահիգիենիկ ճիշտ պայմաններում պահվող, վաճառվող սննդամթերքը»,- Panorama.am-ին ասաց Ավետիսյանը։
Նա ընդգծեց, փողոցում գետնին դրված սնունդը պետք չէ գնել, առավել ևս օգտագործել։
Ավետիսյանի խոսքով, խնդրին լուծում տալու նպատակով տեսչական մարմինն այժմ սերտ գործակցում է համայնքների հետ։
«Յուրաքանչյուր մթերք ունի իր պահպանման պայմանները, դրանց պետք է հետևել»,-ասաց նա։
Սննդագետ Դավիթ Պիպոյանն էլ նշեց, որ հատկապես վտանգավոր է փողոցից կենդանական ծագման մթերքի ձեռքբերումը։
«Կենդանական ծագում ունեցող ամենաանվտանգ սնունդը՝ լինի միս, ձուկ, թե կաթնամթերք, կախված է ջերմային պայմաններից։ Շոգն իդեալական պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների աճի ու բացմացման համար»,- Panorama.am-ին ասաց նա։
Պիպոյանը շեշտեց, ինքը նույնիսկ կարող է մերժել հարևանների խնդրանքը, բակում վաճառվող պանիրը համտեսելու ու կարծիք հայտնելու մասին։
«Հայաստանը բրոցելյոզի նկատմամբ ապահով երկիր չէ։ Եթե չգիտեմ դրա ծագումը ու չկա ուղեկցող որևէ փաստաթուղթ, չգիտեմ պահման պայմանները, անգամ մեկ փորձարկումը կարող է
բավարար լինել, որ ես վարակվեմ։ Մարդիկ պետք է հասկանան, որ այս դեպքերում վտանգում են իրենց, իրենց ընտանիքի ու երեխաների առողջությունը»,-ասաց նա։
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն էլ նկատեց, որ տեսչական մարմնի աշխատանքն արդյունք չի տա, եթե քաղաքացին անտարբեր լինի։
«Եթե մարդն անտարբեր է, որ ձուն կամ ձուկը վաճառվում է +40-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի տակ, ապա մեր պահանջն ու հետևողականությունը ոչինչ չի տա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին