Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա. Սողոմոնյան
«Այո, 0038 հրամանը ընդգրկված է մեղադրական եզրակացության մեջ և այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով կարդում ես եթերում, դրանից գործի էությունը չի փոխվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն՝ անդրադառնալով նախօրեին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցին։
Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն դեռ պետք է կարողանա ապացուցել անապացուցելին. «Այսինքն՝ պետք է ապացուցի, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու։ Նման փաստեր, վստահ եմ, գոյություն չունեն։ Անորոշ հայտարարություններ, թե այսքան փամփուշտ կրակվել է, այսքան պարկուճ գտնվել է։ Բա գործի մյուս մասնակիցները ինչո՞ւ նստած չեն, բանակը ներքաշողները, ովքեր բանակը ներքաշում էին քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, ինքը շրջապատ չունի՞, որ ինքը ազդի այդ շրջապատի վրա։ Այս ինչ ընտրողականություն է։ Ցանկացած հերթական ելույթ, ինչպես երեկ տեղի ունեցավ, ապացուցելու է, որ այս գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է»։
Սողոմոնյանը նշեց, որ որևէ ապացույց, որևէ հիմնավորված փաստարկ չկա, որ Քոչարյանը կապ ունի մարտի 1-ի ժամանակ տասը զոհերի մահվան հետ։
«Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա, ասի՝ մի հրապարակեք, իմ շահերից չի բխում։ Գործը շատ հստակ է, պարզ է։ ՀՔԾ-ի երեկվա հարցազրույցն իր ամբողջությամբ համարում ենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները արդարացնելու փորձ», - հավելեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատության պրոցեսին. փաստաբան
- Քոչարյանի պաշտպանական թիմից Ալումյանը ևս մեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
- ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը
- Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին