Իտալուհի քույրերը ներկայացնում են իրենց որպես Մոնա Լիզայի ժառանգներ
Իտալուհի երկու քույրերը հայտարարել են, որ իրենք Մոնա Լիզայի վերջին ժառանգներն են։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Նատալիա և Իրինա Ստրոցցիները պնդում են, որ նրանք այն կնոջ հարազատներն են, ով պատկերված է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավում։
Ըստ աղբյուրի, պատմաբաններն արդեն երկար տարիներ վիճակում են, թե ով է կտավի համար եղել բնորդուհի։ Ինչ-որ մեկն ասում է, որ նկարիչն իրեն է պատկերել՝ կնոջ կերպարով, մյուսները պնդում են, որ նա պատկերել է իդեալական կնոջ կերպար։ Շատերը կարծում են, որ բնորդուհին եղել է առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի կինը։ Վերջին կարծիքին են նաև Ստրոցցի քույրերը։
Նրանց հետ համաձայն է Ֆլորենցիայի համալսարանից արվեստի պատմության պրոֆեսոր Ռեբ Հետֆիլդը, ով հայտարարում է, որ նկարում պատկերված է Լիզա Գերարդինի դել Ջոկոնդան, այս իսկ պատճառով Նատալյա և Իրինա Ստրոցցիները կարող են իրենց վստահորեն համարել նրա ժառանգները։
«Նա մեր մեծ տատն է, մեր երակներում հոսում է նույն արյունը»,- հայտարարել է Իրինա Ստրոցցին։
«Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը դա Վինչին ստեղծել է 1503-1505 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին