ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբրեյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը վաղը պետք է մերժի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նա կարծում է, որ դա բխում է գործի շահերից։
«Խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը, քանի որ դա միակ խափանման միջոցն է, որը ի զորու է պատշաճ պահել մեղադրյալի վարքագիծը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը, իսկ մոտ չորս պատգամավորներ անձնական երաշխավորություն են պատրաստվում ներկայացնել՝ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությամբ։
Վաղը մամուլի ասուլիսով հանդես են գալու Քոչարյանի պաշտպանները։
Գնահատելով Ս․ Խաչատրյանի հարցազրույցը, Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը գրել է․ «Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։
Դե Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։
Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի». «Հայոց աշխարհ»
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը
- Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)
- Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին