Նիկոլայ Բաևը՝ հին Երևանում
Panorama.am-ն արդեն ներկայացրել է Երևանի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ Միխայիլ ֆոն դեր Նոննեի կողմից նախագծված հին Երևանի շենքերը։ Նրա, ինչպես հայ հայտնի ճարտարապետների նախագծերով կառուցվել է Երևանը՝ հին Երևանը։
Այսօր ներկայացնում ենք ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծերով կառուցված երևանյան շենքերը, որոնցից 1936 թ կառուցված Դատարանի շենք. գերագույն դատարանը (Վ. Սարգսյան փող. 6), 1938 թ. կառուցված Պալատ պիոներների և դպրոցականների (քաղաքային պիոներ-պալատ) (Մոսկովյան փող. 3) շենքերը, 1928 թ. և 1933 թ. բնակելի տները (Սայաթ-Նովա պող. 25, Վարդանանց փող. 7) ընդգրկված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Ճարտարապետ Նիկոլայ (Նիկողայոս) Գևորգի Բաևը (հոկտեմբերի 6, 1875, Աստրախան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1952, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ) հիմնականում աշխատել է Երևանում և Բաքվում։
1901 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտը։ 1911 թվականից աշխատել է Բաքվում։ 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետ։ 1927 թ. տեղափոխվել է Երևան և 1929-1930 թթ. աշխատել որպես Հայգյուղշինի տնօրեն։ 1942 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 200-ից ավելի շինարարական նախագծերի և շինությունների հեղինակ է։ Նիկոլայ Բաևի անձնական արխիվը պահվում է Հայաստանի ազգային արխիվում։
Նիկոլայ Բաևի հիմնական նախագծերը Երևանում
• Բանկի շենք՝ ներկայումս՝ կենտրոնական բանկի շենքը (1933 թ.)
• Բնակելի տուն` Սայաթ-Նովա պողոտա 25 (1928 թ.)
• Բնակելի տուն՝ Վարդանանց փողոց 7 (1933 թ.)
• Դատարանի շենք, Գերագույն դատարանը, ներկայումս՝ ՀՀ դատախազության շենքը (1936 թ.)
• Պալատ պիոներների և դպրոցականների, ներկայումս՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը (1938)
• Բնակելի շենք՝ Կողբացի 47 (1930-ականներ)
• Երևանի առաջին տպարանի շենք (1920-ականներ)
ՀՀ կենտրոնական բանկի շենք
Պալատ պիոներների և դպրոցականների (այժմ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն)
Դատարանի շենք. Գերագույն դատարանը, ներկայումս՝ ՀՀ դատախազության շենք
Բնակելի տուն Սայաթ-Նովայի պողոտայում
Բնակելի տուն՝ Վարդանանց փողոց 7
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին