
Պոգբան զայրացրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Մոուրինյոյին
«Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խնդրանքը չի կատարել՝ ժամանակից շուտ ավարտել արձակուրդը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Tuttosport-ին, գրում է, որ ֆրանսիացին Լոս Անջելեսում մեծ երեկույթ է կազմակերպել, այնուհետև ուղևորվել է ֆրանսիական պոլինեզիա` հանգիստը շարունակելու համար։
Նշվում է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը ծայրահեղ դժգոհ է մնացել Պոգբայի որոշումից։ Կարծում են, որ կիսապաշտպանի վարքը մեծացրել է նրա՝ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։
2018 թվականի աշխարհի առաջնությունում Պոգբան մասնակցել է վեց խաղի, խփել մեկ գոլ և Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել աշխարհի չեմպիոն։
Ավելի վաղ Մոուրինյոն հույս էր հայտնել, որ աշխարհի առաջնությանից հետո արձակուրդ ստացած ֆուտբոլիստները թիմ կվերադառնան լավ վիճակով։