Պատգամավորների երաշխավորություն-ստորագրություններով դիմումն ուղարկվել է Գլխավոր դատախազին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ ստորագրել են 45 պատգամավոր։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Նրանք երաշխավորում են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այնտեղ կա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, երկու փոխնախագահների ստորագրությունները, դրանց մասին իրենք էլ են հայտարարել: Ստորագրաթերթիկը մեծ հաշվով ամփոփված է: Ճնշող մեծամասնությունը Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են: Կան մարդիկ նաև այլ խմբակցություններից, մասնավորապես` ՀՅԴ խմբակցությունից», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Նա հավելեց, որ անուն առ անուն կներկայացնի ստորագրողներին, երբ պատգամավորների հետ
զուտ էթիկական նկատառումներից կհամաձայնեցնի։
Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ հայտնեց, որ խափանման միջոցը փոխելու դիմումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների երաշխավորություն-ստորագրություններով ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազին։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել Ռոբերտ Քոչարյանին։
Փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց, որ համապատասխան դիմում են գրել գործը քննող քննիչին՝ խնդրել են այդ արգելքի մասին որոշման օրինակը տրամադրեն իրենց, որից հետո անմիջապես բողոքարկելու են։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը հիշեցրեց, որ նույնպիսի որոշում էր կայացվել նաև Անդրիաս Ղուկասյանի գործով, որը բեկանվեց։
«Ես կուզենայի հասկանալ, թե ինչ նորմով են ղեկավարվում, որ նման որոշում են կայացնում, քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմով են ղեկավարվում, որ նման որոշում են կայացնում»,- ասաց Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա. Սողոմոնյան
- ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատության պրոցեսին. փաստաբան
- Քոչարյանի պաշտպանական թիմից Ալումյանը ևս մեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
- ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան