Սև ու սպիտակ համազգեստ կրելու պարտադրանք չկա. ԿԳ նախարար
«Աշակերտին որևէ մեկը պարտադրելու իրավունք չունի կրել սև ու սպիտակ համազգեստ»,- այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտատերերից մեկի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ սա նաև սոցիալական լուրջ խնդիր է առաջացնում։
«Նման որոշում նախարարությունը չի պարտադրում, տնօրինությունն էլ չի կարող նման բաներ որոշել, դա ծնողական խորհուրդներն են քննարկում, բայց դրանք պարտադրական չեն կարող լինել։ Ազատ եղեք ձեր երեխաների հագուստն ընտրելիս, իհարկե դա պետք է տրամաբանության մեջ լինի, որը թույլ կտա նորմալ դասապրոցես իրականացվի»,- ասում է Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան