Օզբիլիսը վերադառնում է Հոլանդիա
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզական կարիերան կշարունակի Հոլանդիայի առաջնությունում:
28-ամյա հայ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է Willem II ակումբ, որը հանդես է գալիս Հոլանդիայի Բարձրագույն խմբում` Էրեդիվիզիում: Նշվում է, որ հոլանդական ակումբը պատրաստում է տրանսֆերի համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Բեշիկթաշն» Օզբիլիսին թույլատրել է մարզվել իր նոր թիմի կազմում` մինչ թղթաբանական հարցերի լուծվելը:
Արասը 2010-2012 թթ. հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում»: Կիսապաշտպանը թուրքական թիմ էր տեղափոխվել 2016 թ., որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թ.: