ՍԱՊԾ-ն դիտարկում է Բելառուսից ներկրված միսը
Հայաստան մի քանի ամիս ներկրվող բելառուսական միսը հայտնվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: Քանի որ Բելառուսն էլ ԵԱՏՄ անդամ է, միսը սահմանային հսկողություն չի անցնում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում, այդ պատճառով պետական մարմինը որոշել է իրացման ցանցում դիտարկում անցկացնել:
Panoarama.am-ը տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է առաջացել դիտարկում անելու անհրաժեշտությունը:
«Մեր նախաձեռնությամբ ենք սկսել դիտարկումը: Նպատակն է ստուգել պահպանման պայմանները, մակնշումը: Սակայն ահազանգեր էլ են եղել»,-ասաց Ավետիսյանը:
Դիտարկման արդյունքների մասին խոսելը տեսչական մարմնի ղեկավարը վաղ է համարում, բացատրում է, որ դիտարկման միջոցով ստուգել կարող են պահպանման պայմաններն ու մակնշումը:
«Այն ինչ-որ դիտարկվել է, անվտանգության հարցով լուրջ խնդիրներ չկան»,-ասաց նա:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է սկսել իրականացնել մանկական զվարճանքի վայրերում: Բացի այդ դիտարկումներ են իրականացվում փափուկ պաղպաղակի շուկայում:
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
- Գեորգի Ավետիսյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում