Զեկույց․ Թուրքական մամուլում հայերն ամենից հաճախ թիրախավորվող էթնիկ խմբերից են
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ այդմ՝ 2018թ․ հունվար – ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։
Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։
Թուրքական լրատվամիջոցների թիրախում ամենից հաճախ հայտնվել են հայերը, հույները, հրեաները։
Նշված չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում հայերը հիմնականում
- Թիրախավորվել են հայ –ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հրապարակումներում,
- Պիտակավորվել են որպես բռնությունների հակված էթնիկ խումբ,
- Մեղադրվել են Թուրքիայի համար «թշնամի» հռչակված խմբերին կամ անհատներին թիկունքից աջակցություն ցուցաբերելու մեջ,
- Հայկական ԱՍԱԼԱ-ն հիշատակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK - ՔԲԿ) հետ համատեղ՝ որպես ահաբեկչության աղբյուր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայերի պահած գանձերը գտնելու մոլուցքը չի մարում
- Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա
- Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կրկին կքննվի
- Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը
- Թուրքիայում հայ կանանց դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում