Ինդոնեզիայում տասը հազար մարդ Է տարհանվել երկրաշարժից հետո
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ զբոսաշրջիկներ, տարհանվել են երկրաշարժից հետո: «Ռիա նովոստի»-ն գրում է, ավելի վաղ հաղորդվել Է, որ Ինդոնեզիայի իշխանությունները Գիլի արշիպելագի ոչ մեծ կղզիներից տարհանում են 1200 զբոսաշրջիկների:
«Համատեղ որոնողա-փրկարարական խմբի անդամները դեռեւս պետք Է հասնեն Լոմբոկ կղզու բոլոր շրջաններ, հատկապես այն շրջաններ, որոնք ամենից շատ են տուժել»,-հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ինդոնեզիայի զինված ուժերը 100 ծովային կորպուսի սպա են ուղարկել` օգնելու Արևմտյան Նուսա-Տենգարա նահանգում երկրաշարժից տուժածներին: Խումբը բաղկացած է բժիշկներից, հետևակներից, ինժեներներից։
Ինդոնեզիայի Նախագահ Ջոկո Վիդոդոն նրանց հորդորել է կենտրոնանալ տուժածների տարհանման վրա` նրանց տրամադրելով բժշկական օգնություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում