Իսպանիայում ձերբակալվել է հայ «օրենքով գող»
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մարբելյայում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի երեք քաղաքացու, ովքեր կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապեր ունենալու մեջ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Հայաստանի քաղաքացին՝ Ա.Ս.-ն, բնակվում է Լիտվայում։
Նրանց ձերբակալությունն, այսպես կոչված, «հայկական մաֆիայի» վնասազերծման գործողության շարունակությունն է, երբ հունիսի վերջին ձերբակալվել էր 129 մարդ։
Երեք տղամարդ ձերբակալվել էին Մարբելյա քաղաքի ռետորաններից մեկում, երբ նրանք, ենթադրաբար, ծրագրում էին հակառակորդ խմբավորման անդամներից մեկի սպանությունը, ով պատրաստվում էր բնակվեր Իսպանիայում։
Նրանք մեղադրվում են սպանության փորձի, փաստաթղթերը կեղծելու, հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ։
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նրանց անուններով լեհական ու ուկրաինական կեղծ փաստաթղթեր:
Ազգային ոստիկանությունը հունիսի 26-ին հայտնել էր Իսպանիայում լայնամասշտաբ գործողության իրականցման մասին, այսպես կոչված, «հայկական մաֆիայի»՝ Եվրոպայաում ծագումով հայերի խոշորագույն հանցախմբի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայում հայկական մաֆիայի 142 անդամներ են ձերբակալվել
- Իսպանական ոստիկանությունը գործողություն է իրականացնում հայկական մաֆիայի դեմ