Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում
Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք: Այս մասին այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հայտնել է փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ծառայության տնօրենը նշել է նաև, որ փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում:
Ընթացիկ աշխատանքների և եղանակային պայմանների մասին զեկուցել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը և նշել, որ մինչ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի 9-ից ջերմաստիճանը 1-2 աստիճանով ևս կիջնի, և արդեն հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային լողափերում և հանգստյան գոտիներում կստեղծվեն ջրափրկարարական հենակետեր
- Փրկարարները Սևանում քաղաքացու որոնողական աշխատանքներ են տանում