Դատախազությունում ստացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների երաշխավորագիրը
«ՀՀ Ազգային ժողովի 45 պատգամավորի կողմից ստորագրած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրն արդեն Գլխավոր դատախազությունում է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ստացել ենք, հիմա քննարկման փուլում է»,- ասաց նա։
Հիշեցնենք, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ավելի վաղ հայտնել էր, որ երաշխավորագրում կա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, երկու փոխնախագահների ստորագրությունները։ Նրա խոսքով՝ ճնշող մեծամասնությունը Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են, կան նաև պատգամավորներ ՀՅԴ խմբակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ. Նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ
- Պատգամավորների երաշխավորություն-ստորագրություններով դիմումն ուղարկվել է Գլխավոր դատախազին
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան