Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ
Հռոմում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը: Այսօր՝ կեսգիշերին մոտ հավաքականը Հռոմից կժամանի Երևան: