Վալերի Պողոսյան. Ես ճնշում գործադրելու մասին բան չեմ ասել
ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՔԾ-ում ճնշման մասին ոչինչ չի ասել:
«Ես այդպիսի բան չեմ ասել: Ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում: Դա իրենց գործն է»,-հայտարարեց Պողոսյանը:
Հարցին՝ չի՞ եղել ճնշում, Պողոսյանն արձագանքեց. «Չեմ ասում եղել է, կամ չի եղել: Ես ներկայացրել եմ փաստը, դա մեկնաբանություն է: Իրենց մեկնաբանությունը իրենց հարցրեք»:
ՍԴ նախկին դատավորը ՀՔԾ-ին հայտնած փաստերի մասին չխոսեց, ասաց՝ իրավունք չունի:
Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի հայտարարությանը, թե Պողոսյանի վրա փորձել են ճնշում գործադրել նրա եղբոր միջոցով, ՍԴ նախկին դատավորն ասաց՝ ՀՔԾ եզրակացությունն է:
«Ես իմ նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ երբեք ցուցմունք չեմ տվել: ՀՔԾ-ում ինձ հարցաքննել են որպես վկա, ասել եմ այն, ինչ ասել եմ»,-ասաց Պողոսյանը:
Հարցին, թե իր տված ցուցմունքներից կարելի՞ է եզրակացնել, որ իր նկատմամբ ճնշում եղել է, ՍԴ նախկին անդամ արձագանքեց. «Եզրակացնողից է կախված»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն ներկայացրել է Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքերը
- ՀՔԾ պետ․ Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան