ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է Վերին Լարսի անցակետ։
«Հայտնում ենք, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։
Հավելյալ հայտնում ենք, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։
Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարող եք ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ [email protected]»,- ասված է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս
- Փոխնախարարը Լարսի անցակետի դրական փոփոխությունների մասին է հայտնում