Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
Երևանում այս տարի ձմերուկի սպառումը նվազել է։ Դրա պատճառը բարձր գինն է:
Panorama.am-ի հետ զրույցում ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ԳԱԱ էկոլոգանեոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
«Այս տարի հուլիսի առաջին կեսին այն թանկ էր, երկրորդին էժանացավ։ Առաջին կեսին օրական միջինը մեկ մարդու հաշվով սպառվել է 70-110 գրամ ձմերուկ, իսկ երկրորդ կեսին հասել է մինչև 250 գրամի։ Հիմա՝ օգոստոսին նորից սպառումը նվազել է։ Անցած տարվա օգոստոսին օրական միջին հաշվով մեկ մարդը սպառել է մինչև 550 գրամ ձմերուկ»,- ասաց Պիպոյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում սեզոնայնությամբ պայմանավորված սննդամթերքների սպառումը թռիչքային է։
«Մարդիկ սննդամթերքի սպառման քանակությունը որոշում են ըստ գնի։ Ամռանը շատ սպառվում է բանջարեղեն, միրգ, ձմռանը հատիկեղեն։ Մեր երկրում պարենային նախասիրությունները պայմանավորվում են գնով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին