Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության աշխատանքների ուղղությամբ
Վերջին շրջանում «Սանիթեք» ընկերության աշխատանքը գնահատելով խիստ անբավարար, իսկ աղբահանության գործընթացի կարգավորումը՝ անհետաձգելի, Կամո Արեյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք» ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 25 վարչական արձանագրություն: Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպումը` Կամո Արեյանը պատասխանատուներին հանձնարարել է Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ հետևողական աշխատանք տանել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ՝ խստագույն հսկողություն սահմանելով հատկապես Հանրապետության և Ազատության հրապարակների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի նկատմամբ:
Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների՝ «Վեոլյա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Երևան գազ» ընկերությունների աշխատանքների կազմակերպմանը, Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքն ու նաև արագ վերականգնել այն հատվածները, որտեղ վթարների վերականգնումներով պայմանավորված իրականացվել են քանդման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ի պատգամավորը ՀԷՑ-ին մեղադրում է անպատասխանատվության համար
- Գեորգի Ավետիսյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում
- ՀԷՑ-ի պատճառով բնակիչների մթերքը սառնարաններում փչացել է
- «Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք»-ին ներկայացրեցին իրենց պահանջները
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
- «Սանիտեք»-ում հույս ունեն, որ իրենց հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը կդադարեցնեն
- Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
- Աղբավայրում բռնկված հրդեհը դեռ չի մարվել
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում