Փոխնախարարը Լարսի անցակետի դրական փոփոխությունների մասին է հայտնում
«Դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է բեռնատարների մասով կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ»,-տեղեկացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
Նա մանրամասնում է, որ գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է:
Ավելի վաղ փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:
Ուշ երեկոյան արած գրառման համաձայն, ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար:
«Այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում: Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»,-գրել էր նախարարության պաշտոնյան: