Արամ Ավագյանի առաջիկա մրցակիցը կլինի Եվգենի Սմիռնովը
Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կանցկացնի իր հերթական մենամարտը՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար:
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Ավագյանի մրցակիցը կլինի ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Եվգենի Սմիռնովը:
24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ, որից 13-ում հաղթանակ է տոնել, 1 մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի: Առաջիկա մենամարարտն առանձնանում է նրանով, որ 2 մարզիկներն էլ դեռևս անպարտելի են: Արամը, հիշեցնենք, հաղթանակ է տոնել նախորդ բոլոր 8 մենամարտերում:
Սմիռնովն իր առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 15-ին, իսկ վերջին մենամարտում՝ հունիսի 23-ին առավելության է հասել Տանզանիան ներկայացնող ուժեղագույն բռնցքամարտիկ Բաինա Մազոլայի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան