Բրիտանիայի արքայադուստրը գաղտնազերծել է պալատի գաղտնի մասը
Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիան պատահաբար հանրությանը ցուցադրել է Բուքինգհեմյան պալատի գաղտնի միջանցքը։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ հունիսի 9-ին, երբ նշվել է թագուհու ծնունդը, արքայադուստրն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոր՝ արքայազն Էնդրյուի լուսանկարը, գրենադերի գվարդիայի գնդապետի տոնական համազգեստով։
Ավելի ուշ Եվգենիան խոստովանել էր, որ այդ լուսանկարի հրապարկումն իրեն շատ խնդիրներ է պատճառել. պարզվում է, որ կիսանդրիներով, լուսանկարներով և կարմիր գորգով միջանցքն անհասանելի է պալատի այցելուների համար։ Բայց և այնպես արքայադուստրը չի հեռացրել լուսանկարը։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները պետք է հետևեն մի շարք կանոնների։ Օրինակ, թագուհու ծոռ արքայազն Ջորջը տարվա ցանկացած եղանակի հանրության առաջ հայտնվում է կիսատաբատով, քանի որ թագավորական ընտանիքի մինչև յոթ տարեկան տղաների համար էթիկայի նման պահանջ կա:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան