Եգիպտոսում շնաձուկը սպանել է զբոսաշրջիկին
Չեխիայից 41-ամյա զբոսաշրջիկը, ով ընտանիքով հանգստանում էր Կարմիր ծովի ափին՝ Մարսա-ալ-Ալամ քաղաքից 20 կմ հյուսիս, մահացել է շնաձկան հարձակումից։ Լենտա.ռու կայքը, հղում անում AFP-ին, գրում է, որ մահացածի մարմնի մնացորդները հայտնաբերվել են ափին։
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը լուծում է մահացածի մարմինը չեխական կողմին հանձնելու հարցը։ Չեխիայի ԱԳՆ-ն սպասում է եգիպտացի գործընկերների մեկնաբանություններին, որպեսզի չեխ զբոսաշրջիկների համար կազմեն Եգիպտոսի հանգստյան վայրերում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ առաջարկություններ։
Մարսա-ալ-Ալամ քաղաքային խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա պահին Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը հետաքննում է դեպքը։
Նա նշել է, որ Մարսա-ալ-Ալամի ափերին լողալն անվտանգ է, բայց ջրասուզորդները, ովքեր լողում են արգելքից այն կողմ, շնաձկների հարձակման վտանգի տակ են հայտնվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան