Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի
Ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, աղետների հետևանքների վերացման ազգային ծառայությունից հայտնել են, որ ավելի քան 200 մարդ լուրջ վասվածներ է ստացել։
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ դեռ փրկարարներին չի հաջողվել հասնել դժվար հասանելի շրջանները։
6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեկ։ Այնուհետև տեղի են ունեցել հետցնցումներ առավելագույնը, 4,9 մագնիտուդ ուժգնությամբ։
Մի քանի հազար մարդ տարհանվել է անվտանգ վայրեր։ Ականատեսների խոսքով, երկրաշարժն ուժեղ էր, ցնցումները զգացվել է զբոսաշրջային հայտնի Բալի կղզում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան