Դատարանն ընդունել է Պետրոսյանի հակընդդեմ հայցը
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն ընդունել է հումորիստ Եվգենի Պետրոսյանի հակընդդեմ հայցն ուղղված կնոջը՝ Ելենա Ստեփանենկոյին, որտեղ առաջարկվում է համատեղ սեփականության իրավունքով հավասար բաժանել ունեցվածքը։
«Դատարանն ընդունել է հայցը»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է դատավորի քարտուղարը:
Դատավորը նաև որոշում է ընդունել բավարարել Ստեփանենկոյի փաստաբան Ելենա Զաբրալովայի միջնորդությունը, որին աջակցել է նաև Պետրոսյանի փաստաբանը, ամուսնալուծման գործընթացի փակ ռեժիմով դատական նիստ անցկացնելու մասին:
Պետրոսյանն ու Ստեփանենկոն ամուսնացած են արդեն 30 տարի։ Այս պահի դրությամբ կողմերը պաշտոնապես չեն հայտարարել իրենց բաժանման պատճառները:
Հարակից հրապարակումներ`
- Պետրոսյանի փաստաբանը խոսել է հումորիստի և կնոջ ամուսնալուծության մասին
- Եվգենի Պետրոսյանն ու կինը ունեցվածքը կկիսեն դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան