Վահրամաբերդ-Հովունի 6 կմ ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ
Շիրակի մարզի Վահրամաբերդ և Հովունի համայնքներ տանող մարզային նշանակության 6 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։
Ճանապարհը վերանորոգվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ նշված ավտոճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի։
Այս գյուղական համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների՝ մարտին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել 2018թ. դեկտեմբերին։
Աբյուրի փոխանցմամբ՝ Վահրամաբերդում տեղադրվել է 340 մ նոր կոյուղագիծ: Ճանապարհային պատվածքի վերականգնումից բացի, վերականգնվել և մաքրվել են ջրթող խողովակները, տեղադրվել են նոր վաքեր և մետաղական խողովակներ, կատարվել մայթերի, իջատեղերի, կողնակների, գյուղտեխնիկայի անցումների կառուցման աշխատանքներ։ Ասֆալտապատվել են Մ1-Հովունի 5 կմ հատվածը և դպրոց տանող մուտքերը։ Ընթացքի մեջ են ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրման աշխատանքները, կկատարվեն գծանշումներ։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի նպատակն է գյուղական համայնքները կապել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ, կենսական նշանակության ճանապարհները վերականգնելու միջոցով շուկաները և ծառայությունները հասանելի դարձնել գյուղական բնակչության համար։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան