Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունն ու ճարտարապետ Ժաննա Մեշչերյակովան
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը (Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տուն) մայրաքաղաքի մարզական կարևորագույն կառույցներից է։ «Մշակույթի տուն. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տունը» (1970 թ., Խանջյան փող. 50) ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը բացվել է 1970 թ., 1984 թվականից կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Շենքի հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է Տիգրան Պետրոսյանը։ Շենքի ճարտարապետն է Ժաննա Մեշչերյակովան։
Շենքն ունի անսովոր եռանկյունու ձև, որը շախմատային նավակ է հիշեցնում։ Ճակատը զարդարում են պղնձիցկոփված յոթ ոճավորված շախմատի խաղաքարեր։
Ժաննա Մեշչերյակովան, լինելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, երկար տարիներ աշխատել է նախագծային ինստիտուտներում տիպային նախագծերի վրա, և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը դարձել է ամենավառ կետն իր կարիերայում:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը համարվում է խորհրդային ճարտարապետության գլուխգործոցներից, որի լուսանկարներն անցնում են դասագրքից դասագիրք, կատալոգից կատալոգ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան