Արցախցի պատգամավորները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:
Միջնորդությունը վերաբերում է Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելուն՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:
Թե քանի պատգամավոր է ստորագրել միջնորդության ներքո, և ովքեր են, Ա. Ղավալյանը չի մանրամասնել՝ պարզաբանելով, որ իրեն նման լիազորություն չի տրվել:
Երեկ հայտնի էր դարձել, որ նման միջնորդություն են ներկայացրել Հայաստանի ԱԺ 45 պատգամավորներ: Այս դեպքում էլ միջնորդության ներքո ստորագրած օրենսդիրների անունները չեն հրապարակվել:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունում ստացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների երաշխավորագիրը
- Չկա այնպիսի փաստ, որ Քոչարյանը անհանգստանա. Սողոմոնյան
- Քոչարյանի պաշտպանական թիմից Ալումյանը ևս մեկ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան
- ՀՔԾ պետ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մուտք եղավ դատարան
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին