Ռուսաստանցի տարեց զբոսաշրջիկների շրջանում Գյումրին առաջ է անցել Օդեսսայից
Ռուսաստանցի 55 տարեկանից բարձր զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի հայրաքաղաք Գյումրին այս տարի առավել մեծ ճանաչելիություն է ձեռք բերել՝ առաջ անցնելով Ուկրաինայի Օդեսսա քաղաքից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով UFS.Travel ծառայության վերլուծության արդյունքները:
Ըստ աղբյուրի, նախորդ տարվա համեմատ ռուս կենսաթոշակառու տարիքի զբոսաշրջիկների թիվը չի փոխվել: Նրանք այս տարի առավել ակտիվորեն են օգտվել ինտերնետից տոմսերի ամրագրման համար:
Ընդհանրապես, նրանք առավել շատ նախընտրում են եվրոպական երկրներ: Առաջին հնգյակում են Բուրգասը (Բուլղարիա), Պրահան (Չեխիա), Տիվատ (Մոնտենեգրո), Ռիգա (Լատվիա), Մյունխեն (Գերմանիա):
ԱՊՀ տարածքի երկրներն էլ քիչ պահանջարկ չունեն: Այստեղ ցուցակը գլխավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ապա Քիշնևը (Մոլդովա), Նոր Ալեքսեևկան (Ուկրաինա), Մինսկը (Բելառուս):