Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը` անսպասելի պատճառով
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան, որը ֆինանսական զգալի աջակցություն է տրամադրում ցածր եկամուտ ունեցող, սակայն, ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրներին, չի կարող ֆինանսավորել Հայաստանը` անսպասելի պատճառով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ն ու մանրամասնում, պատճառն այն է, որ Համաշխարհային բանկի՝ 2018թ. հուլիսի 1-ի վ զեկույցի համաձայն, Հայաստանը դարձել է բարձր միջին եկամուտ ունեցող երկիր:
Կորպորացիայից լրատվամիջոցին հայտնել են, որ «Հազարամյակի մարտահրավերը» կարող է աջակցել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտի միայն ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրներին: