Սիրիայում բամբակյա մանվածքի ամենամեծ գործարաններից մեկը վերսկսել է աշխատանքը
Սիրիական Լաթաքիայում, շրջանի ազատագրումից հետո, բամբակյա մանվածք արտադրող ամենամեծ գործարաններից մեկը վերսկսել է աշխատանքը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է գործարանի տնօրեն Նազար Բերմիշը։
«Մենք ապահովում ենք բամբակե մանվածքով ամբողջ Սիրիան։ Մինչև պատերազմը մենք տարեկան արտադրում էինք 15 հազար տոննա արտադրանք, այժմ՝ 5 հազար տոննա։ Բայց գլխավորը՝ մեր գործարանը սկսել է աշխատանքը և զարգանում է»,- ասել է նա։
Գործարանի տնօրենի խոսքով, իրենց արտադրանքը պահանջված է ոչ միայն երկրի տարածքում, նաև արտասահմանում։ Չնայած նրան, որ գործարանը ներկա պահին աշխատում է ոչ իր ամբողջ հզորությամբ, պատրաստի արտադրանքի 20 տոկոսը արտահանվում է։
Գործարանն ունի արտադրության ավտոմատացման բարձր մակարդակ, բայց այնտեղ աշխատում է նաև 2500 մարդ։
Լաթաքիայի ազատագրման գործողությունն ավարտվել է 2016 թվականի սկզբին։ Ներկա պահին շրջան են վերադառնում փախստականները, ովքեր հեռացել էին այդտեղից գրոհայինների պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի