Սևամորթ գեր ու հաշմանդամի սայլակով կանայք նկարահանվել են ներքնազգեստի գովազդում
Բրիտանական ներքնաշորի plus-size Curvy Kate բրենդը կազմակերպել է գովազդային արշավ, որում նկարահանվել են տարբեր ռասսաների մոդելներ։ Նկարահանվողների թվում է բավականին գեր սևամորթ մոդել Շանել Ամբրոսը, Բրիտանիայում հայտնի բլոգեր հաշմանդամի սայլակով Կլարա Հոմսը, սպիտակամաշկ շիկահեր դերասանուհի Հայլի Հասսելհոֆը և փաստաբան Գրեյս Լաթթերը՝ գլխին սպիով և դաջվածքով սափրագլուխ աղջիկը։
Լենտա.ռու կայքը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ «MyBodyVictory» («Իմ մարմնի հաղթանակը») խորագրով արշավի գաղափարն է կանանց հավասարությունը անկախ անատոմիական առանձնահատկություններից, հարգանք ֆիզիկական արատների, առողջական խնդիրների հաղթահարման նկատմամբ։