Տիգրան Ավինյան. Դաշնակցության հայտարարությունն ինձ համար անհասկանալի է
«Ով՝ ով, բայց Դաշնակցությունը, որ հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, և արդյոք կա՞ն ճնշումներ դատական իշխանությունների վրա, թե՞ չկան»,-«Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը:
Դաշնակցությունը մասնավորապես նշել էր. «Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է»:
Ավինյանը նշեց՝ իր համար անհասկանալի է հայտարարության բովանդակությունը:
«Առաջին օրվանց մենք ֆիքսել ենք, որ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում, թե ինչ անի դատարանը: Դա անընդունել է և նոնսենս»,-ասաց Ավինյանը
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ. Նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ
- ՀՅԴ-ն չի դադարեցնի համագործակցությունը Փաշինյանի կառավարության հետ. «Ժողովուրդ»
- ՀՅԴ ԳՄ. Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան